Saturday, April 12, 2014

Կորտասարի մտքերից

Ցանկացած դատողություն սիրո մասին  կրկնությունն է հավերժ ու  կաղ դատողությունների:
Ի՞նչ իմաստ կա փնտրելու իմաստ մի բանում, որը ամենից շատ իռացիոնալն է, մի բանում, որ սիրտ ենք  անվանում:
Ինչպե՞ս կարող է ուղեղը  դատել սրտի ցանկությունը` տանել  արյուն-նավը ուղիղ դեպի ծանծաղուտ, որտեղ անկասկած խորտակվում է…
Կյանք ասվածը դոփդոփելն է մի շրջանակի մեջ, որի կենտրոնն ամենուր է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ:
Մտքերն և Խոհեր                                                
Իսկ ո՞վ է իսկապես տիրապետում ինքն իրեն: Ու՞մն է հաջողվել վերադառնալ ինքն իրեն բացարձակ միայնությունից, մի այնպիսի մենությունից, ես դու չես կարող հույս դնել նույնիսկ ինքդ քեզ հետ շփվելու վրա, և ստիպված ես լինում խցկվել կինո, կամ հասարակաց տուն, կամ հյուր լինել ընկերների մոտ, կամ մի ինչ-որ ամենակարող մասնագիտության մեջ, երբեմն՝ էլ ամուսնության, որ գոնե ծայրահեղ դեպքում միայնակ լինես ուրիշների շրջապատում: Իսկ ի՞նչ է նշանակում ապրել այլ կերպ: Գուցե թե՝ անհեթեթորեն ապրել այն բանի համար, որպեսզի վերջ տաս անհեթեթությանը, մի այնպիսի անողոքությամբ հեռանաս ինքդ քեզնից, որ այդ՝ ինքդ քեզնից անջատումը ավարտվի մեկ ուրիշի հետ գրկախառնությամբ: Երբեմն ինձ թվում է, թե արյունելու աստիճան իրար մռութ տրորող մարդկանց միջև ավելի շատ փոխըմբռնում կա, քան նրանց միջև, ովքեր իրար են նայում այնպես, ասես նայում են կողքից: Այո, մենք հեշտությամբ ենք համբուրվում նրանց հետ, ովքեր մեզ չեն սիրում, քանի որ ինքներս էլ հազիվ թե մեզ սիրեինք
Բանաստեղծություններ
Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

Մեկնակետ
Ո՛չ, դժվար է հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռևս
տասերկու տարի առա՜ջ
ես դարձա այդքան ծեր:
Իսկ շուտով կասեմ` տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Ո՛չ, ո՛չ, անհնար է:
Երկինքը` կապույտ, ինչպես երբևէ,
Իսկ դու` հմայիչ, ինչպես երբևէ:
Իսկ, գուցե, ուղղակի,
ժամացու՞յցը ճիշտ չի աշխատում:
Լողում են սենյակում
ծխախոտի ծուխը և բույրը վիսկիի.
նրանք ուզում են
ինձ հետ լինելբայց ոչ,
չի կարելի հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի երկու անգամ քսանհինգը:
Քո ձեռքը խաղում է իմ մազերի հետ,
ես գիտեմ` նա փորձում է ճերմակ մազեր գտնել:
Դե ինչ, մի տասը կլինի,
բայց փորձի՛ր գտնել դրանք:
Ես նորից սկսեցի կարդալ դասականներին,
որոնց մոռացել էի վաղուց:
Պետք է շտապել,
ո՛չ, հարցը մոտալուտ մահվան մեջ չէ,
ուղղակի շուտով ես կասեմ`
տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը
Եվ հետո կգա տասնչորսը,
և ես վախենում եմ,
ես վախենում եմ այդ թվից,
և եթե քեզ ճիշտն ասեմ,

ես վախենում եմ թվից` տասնչորս:

Տարեդարձից հետո
Ահա և բոլորը գնացին,
մնացին միայն կեղտոտ ափսեները,մոխրամանները,
և մենք՝ երկուսով,
ինչ հրաշալի է իմանալ,
որ դու
գիշերամուտին,
ինձ հետ մենակ ես մնացել,
դու չես հեռացել.
անկողինը բաց է,
և կրկին
ձգտում ենք իրար
և առավոտյան, նորից ծիծաղելով,
մենք արթնանում ենք միասին:

Իմ սիրած ստեղծագործությունը Կորտասարից

Եվ ահա մի թերթիկ ևս,
նրա վրա գրված է`
<<Դու միշտ էլ իմ հայելին ես եղել>>,այսինքն`
որպեսզի ինձ տեսնեի, ես պետք է նայեի քեզ:
Եվ նորից մի պատառիկ`
Մենք դանդաղում ենք չսիրել,
մարմինները դանդաղում են դուրս պրծնել
սավաններից և գգվանքներից,
Բայց մեզնից յուրաքանչյուրը, առավոտյան,
նայելով հայելուն,
տեսնում է ինքն իրեն միայն,
չի նայում շուրջը,
չի նկատում մերկությունը մյուսի,
և ես չեմ սիրում քեզ, սիրելիս:

Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը՝ հինգ հազար:

Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո ,ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը ՝ հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում ,որ գնդապետի բանակը փախել է:

Խուլենս Ֆլորենսիո Կորտասար.կենսագրություն

 Խուլենս Ֆլորենսիո Կորտասար արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ: Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Նրա հայրը Արգենտինայի դեսպանության աշխատակից էր:Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն  է: «Ես պատմվածքներ էի գրում և միայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպ, քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին, նրա արտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էր, որ առաջինն է տպագրել Կորտասարին իրՙ<<Անալես  դե Բուենոս- Այրես>> ամսագրում` 1946ին:Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին նրան մնալ Փարիզում, որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»:1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ. լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջին ռաունդը» (1969) վեպերում:Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող: