Saturday, March 2, 2013

LANA DEL REY (Լանա Դել Ռեյ)


Իմ սիրած արտիստները

Իմ սիրած արտիստները էջում ես կխոսեմ իմ սիրած արտիստների մասին, ներկայացնելով նրանց՝ ես կանրադառնամ նրանց կենսագրությանը,կարերային և անցած ճանապարհին:
Էլիզաբեթ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Grant, ծնվ. 1986 հունիսի21) առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ, նա գերմանական ծագմամաբ ամերիկացի երգչուհի է, հեղինակ, կատարող: Նրա մականունը բաղկացած է դերասանուհի Լանա Թյորների և Ֆորդ Դել Ռեյ, կամ Շևրոլե Դել ռեյ ավտոմեքենայի անվանումներից: Լանա Դել Ռեյը առաջին անգամ ճանաչվեց հանրության կողմից շնորհիվ իր << Video Games>>(http://www.youtube.com/watch?v=HO1OV5B_JDw)
տեսահոլովակի , որը լույս տեսավ  2011 թվականի ամռանը և դիտվեց համացանցում մոտ 600 հազար անգամ՝ երեք շաբաթվա ընթացքում, իսկ հիմա այն կազմում է 36.337.407դիտում:
Նրա ձայնը համեմատում են այնպիսի հանրաճանաչ վոկալիստների հետ ինչպիսիք են`

Նենսի Սինատրան
Ամբրոզիա Պարսլին
և Չայնա Ֆորբսը:
 Նրանք նույնպես իմ սիրելի կատարողներն են ,իսկ նրանց մասին կխոսեմ հետոԱյժմ Լանա  դել ռեյ ունի 2 այլբոմ, որոնք կոչվել են հենց այն երգերի անուններով, որոնք տեղ են գտել ալբոմներում: Առաջին ալբոմի անունը Kill Kill է ՝  իր Kill Kill երգի հիման վրա է ստացել այս անունը, իսկ երկրորդը Born to die այլբոմն է, որը իր Born to die երգի անուննով է կոչվում ինչն էլ վերջինիս նրան մեծ հռչակ է բերել: Այս տարիքում Լանա Դել Ռեյը իմ ամենասիրելի երգչուհին է՝ նրա ոճը, երգերը, տեսահոլովակները՝ դրանք լսելը և նրան հետևելը իմ ամենասիրելի և հաճելի գործերից են:
Նրա երգացանկը ես շատ եմ սիրում , չկա այնպիսի մի երգ, որը ինձդուր չգա և շոյիչ չլինի իմ ականջին: Նրա երգացանկից իմ ամենասիրելի երգերն են` Summer time sadness,Blue velevet, Ride, Born to die,Damn you, Video game blue jeans, Burning desire և շատ շատերը, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ տեսահոլովակներով, որոնք  կարելի է անդադար դիտել: Նա հասարակ և հերթական արտիստներից չէ , ովքեր հաջողության են հասնում գեղեցիկ և ցանկալի տեսքի շնորհիվ,այլ ոչ թե իսկական տաղանդի շնորհիվ, որը որ ակնհայտ է դառնում նրա երգերից մեկը լսելուց հետո:Այնքան շատ բան կա ասելու մի արտիստի մասին, ով իրենից մի նոր մշակույթ է ներկայացնում: Ես  բազմիցս իմ մտքի մեջ սեր եմ խոստովանել նրան, և շատ անգամներ քնել եմ այն հույսով, որ մի օր կտեսնեմ նրան իրականում՝ մասնկացլով նրա ամենամեծ մենահամերգին


Saturday, February 16, 2013

Հոդված: Լեզվական փոխառությունները:


Ես կարծում եմ ,որ տարբեր երկրներում արդեն գոյություն ունի օտարամոլության և գլոբալիզացիայի մեծ վտանգը: Գլոբալիզացիան շատ արդի երևույթ էդարձել ամբողջ աշխարհում ՝Հայաստանը նույնպես բացառություն չէ:
Մենք մեր հայ  հասրակության մեջ չէ,  որ կտեսնենք օտարամոլության այդ խնդիրը՝ օրինակ գերմանական հայտնի Ռամշտայն խումբը իրենց հայտնի երգերից մեկում(http://www.youtube.com/watch?v=1-NJixDUNdM ) փնովում են գերմանական հասարակությանը ներկայիս ապրելակերպը:  Նրանք այդ երգում խոսում են իրենց մշակույթը ,սովորություները մոռացած հասարակության մասին: Մարդիկ փոխվել են, ինչպես ասվում է Թումանյանի հոդվածներից մեկում: Ինչպես մոռանում են իրենց լեզուն այնպես էլ իրենց ավնադույթները՝ դարձնելով ուրիշինը առավել հայտնի և կարևոր: Ապրում են այլ բարքերով և մտածելակերպով: Մեր երկրում եթե այդ ամենը այդքան ծայարահեղ չէ դա դեռ չի նշանակում, որ մեր հասարակությունը օտարամոլ չէ , երիտասարդները իրենց ավելի աչքի գցելու համար ամեն ինչ հասցնում են այդ աստիճանին: Մենք արդեն մոռացել ենք մեր մշակույթը, ուրիշերից  կամաց –կամաց վերցնում ենք այն ինչը մեզ հետաքրքիր է, պարզ և միևնույն ժամնկ բարդ: Մենք դրանում մեղք չունեն, որովհետև դժվար է միշտ ապրել  միապաղաղ անհետաքրքիր կյանքով՝ երիտասարդ ենք չէ վերջիվերջո: Մենք փնովում ենք մեր ներկայիս քաոսային վիճակը , բայց ոչինչ չենք ձեռնակրկում այդ ամենից ազատվելու համար, կամ չենք գիտակցում, թե ո՞րն է մեզ համար լավ: Չգիտեմ ել թեարդյոէ լա՞վ է, որ մեր մնայուն արժեքներին փոխարինելու են եկել , այլ սովորություններ, որոնք մնայուն չեն և շատ շուտով մենք այդ ամենը անցած գնացած ենք համարելու և այդ ամենին անրադարձող ցանկացած երևույթ համարելու անհետաքրքրիր և հնություն՝ մենք էլ չենք հասկանում, թե ինչ ենք ուզում: Մեր լեզուն և մշակույթը մենք պետք է ամուր պահենք այլ ոչ, թե թողնենք բախտի քմահաճույքին: Սա իմ տպավորություններն էր Թումանյանի «Լեզական փոխառությունները» հոդվածը կարդալուց հետո:
Հ.Գ.: Հիմա կասեք ինչ է կարդացել ինչից է խոսում, բայց դրանք սերտ կապված են միմյանց իրենց տարբերությամբ)))))

Yerevan

Yerevan is the capital and largest city of Armenia and one of the world's oldest city, older than Rome. Yerevan has many beautiful sights, but I want to speak about our museums.

Tuesday, February 12, 2013

Չակ Պալանիկ: Մտքեր


1.Միայն ամեն ինչ մինչև վերջ կորցնելուց հետո, դու ձեռք կբերես ազատություն:
2.Այն ինչը քեզ համար անհասկանալի է,կարող ես հասկանալ այնպես ինչպես ուզում ես:
28900_10151309431513386_2145044395_n_large
3.Եթե կարող ես արթնանալ ուրիշ վայրում,
Եթե կարող ես արթնանալ  տարբեր ժամանակ,
Իսկ ինչու մեկ անգամ չարթնանալ, որպես ուրիշ մարդ:
4.Բոլոր այն մարդիկ ում դու սիրում էիր, կամ լքում  են քեզ կամ էլ մահանում:Այն ինչը, որ դու ստեղծել ես կմոռացվի: Այն ամենը ինչով դու պարծենում էիր, ժամանակի ընթացքում կնետվի թափոնը:
Tumblr_mi4berks0d1rrnnu8o1_400_large
5. Դժվար է մոռանալ ցավը, բայց առավել դժվար է հիշել որջանկությունը:
6. Եթե ինչ-որ մեկը քո կյանքը փրկի, նա քեզ կսիրի հավերժ:
Թարգմանել եմ հետևյալ կայքից՝  http://www.inpearls.ru/author/508