Saturday, March 2, 2013

LANA DEL REY (Լանա Դել Ռեյ)


Իմ սիրած արտիստները

Իմ սիրած արտիստները էջում ես կխոսեմ իմ սիրած արտիստների մասին, ներկայացնելով նրանց՝ ես կանրադառնամ նրանց կենսագրությանը,կարերային և անցած ճանապարհին:
Էլիզաբեթ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Grant, ծնվ. 1986 հունիսի21) առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ, նա գերմանական ծագմամաբ ամերիկացի երգչուհի է, հեղինակ, կատարող: Նրա մականունը բաղկացած է դերասանուհի Լանա Թյորների և Ֆորդ Դել Ռեյ, կամ Շևրոլե Դել ռեյ ավտոմեքենայի անվանումներից: Լանա Դել Ռեյը առաջին անգամ ճանաչվեց հանրության կողմից շնորհիվ իր << Video Games>>(http://www.youtube.com/watch?v=HO1OV5B_JDw)
տեսահոլովակի , որը լույս տեսավ  2011 թվականի ամռանը և դիտվեց համացանցում մոտ 600 հազար անգամ՝ երեք շաբաթվա ընթացքում, իսկ հիմա այն կազմում է 36.337.407դիտում:
Նրա ձայնը համեմատում են այնպիսի հանրաճանաչ վոկալիստների հետ ինչպիսիք են`

Նենսի Սինատրան
Ամբրոզիա Պարսլին
և Չայնա Ֆորբսը:
 Նրանք նույնպես իմ սիրելի կատարողներն են ,իսկ նրանց մասին կխոսեմ հետոԱյժմ Լանա  դել ռեյ ունի 2 այլբոմ, որոնք կոչվել են հենց այն երգերի անուններով, որոնք տեղ են գտել ալբոմներում: Առաջին ալբոմի անունը Kill Kill է ՝  իր Kill Kill երգի հիման վրա է ստացել այս անունը, իսկ երկրորդը Born to die այլբոմն է, որը իր Born to die երգի անուննով է կոչվում ինչն էլ վերջինիս նրան մեծ հռչակ է բերել: Այս տարիքում Լանա Դել Ռեյը իմ ամենասիրելի երգչուհին է՝ նրա ոճը, երգերը, տեսահոլովակները՝ դրանք լսելը և նրան հետևելը իմ ամենասիրելի և հաճելի գործերից են:
Նրա երգացանկը ես շատ եմ սիրում , չկա այնպիսի մի երգ, որը ինձդուր չգա և շոյիչ չլինի իմ ականջին: Նրա երգացանկից իմ ամենասիրելի երգերն են` Summer time sadness,Blue velevet, Ride, Born to die,Damn you, Video game blue jeans, Burning desire և շատ շատերը, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ տեսահոլովակներով, որոնք  կարելի է անդադար դիտել: Նա հասարակ և հերթական արտիստներից չէ , ովքեր հաջողության են հասնում գեղեցիկ և ցանկալի տեսքի շնորհիվ,այլ ոչ թե իսկական տաղանդի շնորհիվ, որը որ ակնհայտ է դառնում նրա երգերից մեկը լսելուց հետո:Այնքան շատ բան կա ասելու մի արտիստի մասին, ով իրենից մի նոր մշակույթ է ներկայացնում: Ես  բազմիցս իմ մտքի մեջ սեր եմ խոստովանել նրան, և շատ անգամներ քնել եմ այն հույսով, որ մի օր կտեսնեմ նրան իրականում՝ մասնկացլով նրա ամենամեծ մենահամերգին


No comments:

Post a Comment