Wednesday, February 5, 2014

Ստալինյան բռնությունների առաջին և երկրորդ փուլերը

Ստալինյան  առաջին բռնությունները  սկսվել է 1920-ական թվականների  վերջից և տևել է մինչև երեսունականների վերջ:Ստալինյան բռնությունների առաջին փուլին ենթարկվեցին 15000 հայ, աքսորվեցին նշանավոր մարդիկ, պետական գործիչներ, զորավարներ, մտավորականներ նաև բռնություններին ենթարկվեց հայ եկեղեցին:

Պետական գործիչներ՝ Հայաստանի  կենտկոմի առաջին   քարտուղար՝Աղասի Խանջյանը,1936 թ-ի հուլիսին հայաստանի  նախկին ժողկոմխորի նախագահ՝ Սահակ Տեր Գաբրիելյան(նետել են պատուհանից),Հայաստանի Մարքսիզմի և Լենինիզմի ինստիտուտի տնօրեն ՝ Ներսիկ Ստեփանյանը և Գրիգոր Խափսանյանը:
Հայ զորավարներից Հայկ Բժշկյան, Սուրեն Շահումյան:
Մտավորականնրից՝ Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի:
Բռնությունների առաջին փուլում փակվեցին 800հարյուր եկեղեցիներ, սպանվեցին 90 ավելի հոգևորականներ:  1926թ-ին ընդունվեց որոշում , որով արգելվեցին Էջմիածինի եկեղեցում նշել 1915 թ-ի Եղեռնի օրը: 1938թ-ին ԽԿԲՀ կենտկոմը ընդունեց որոշում Էջմիածնի մայր տաճարը փակելու մասին, սակայն այդ որոշումը չկիռարվեց քանի որ միջազգային իրադրությունը սրված էր և Մոսկվան արգելեց փակել Էջմիածնի վանքը:
1938թ-ին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, որը փոխարինել էր Գևորգ 5-րդ կաթողիկոսին, Էջմիածնում խեղդամահ արվեց:(Մինչև 1945թ-ին հայերը չեն ունեցել կաթողիկոս):

Ստալինյան բռնությունների երկրորդ փուլը
Ստալինյան բռնությունների երկրորդ փուլը տևել է մեկ տարի 1949 հունիսի 14-ին:1949թ-ին Անդրկովկասի հանրապետություններից աքսորվեցին 3620 հայ ընտանիք Սիբիր Ալթայ երկրամաս:Աքսորի էին ենթարկվում քսան- երեսունական թթ-ի աքսորվածների հարազատները,որպեսզի վրեժխնդիր չլինեն:Երկրորդ խավը աքսորի ենթարկվեցին հայրենական մեծ պատերազմում գերի ընկածները: Երորրդ խավը սփյուռքահայերին աքսորեցին:
 Գնդակահարվեցին ավիացիայի նախագահԱրմենակ Խամփերյանցը և  Սերգեյ Խուզյակովը:

No comments:

Post a Comment